Վրաստանի տնտեսության նկատմամբ վստահությունը սպառողների և բիզնեսի շրջանում նվազել է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Հայաստանը գտնվում է բավականին պայթյունավտանգ տարածաշրջանում։ Մեր բոլոր հարևաններն այս կամ այն չափով ներգրավված են տարածաշրջանային և գլոբալ տարբեր հակամարտություններում։ Այս հանգամանքը չի նպաստում Հայաստանի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև տնտեսության պոտենցիալի հնարավորինս առավելագույն կերպով օգտագործմանը։

Վրաստանը և Ադրբեջանն էական առավելություն ունեն․ երկուսն էլ ունեն ելք դեպի ծով։ Չնայած այս հանգամանքին՝ հարևան Վրաստանում, ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, առկա է զգալի լարվածություն, ինչը խորանում է եվրոատլանդյան դաշինքի անդամ երկրների գործողությունների հետևանքով, և դա, ի վերջո, կարող է հանգեցնել վրացական տնտեսության խոցելիության բարձրացմանը։

Այս պայմաններում Վրաստանում բիզնես և սպառողական շրջանակների սպասումները երկրի ապագայի հետ կապված շարունակում են մտահոգիչ մնալ․

Այսպես, 2024թ․ չորրորդ եռամսյակում բիզնես վստահության համաթիվը հասել է իր նվազագույն մակարդակին՝ 3․8 բալ։ Դեռևս 2023թ․
4-րդ եռամսյակում ցուցանիշը կազմում էր 18․1 բալ, իսկ 2024թ․ երրորդ եռամսյակում՝ 13․6 բալ։

Սպառողները ևս անհանգստացած են երկրում տիրող իրավիճակով։ 2024թ․ սեպտեմբերին արդեն սպառողների վստահության համաթիվը կազմում էր -19․5 բալ, որը 4․1 բալով էլ ավելի է խորացել 2024թ․ հոկտեմբերի, և 2․2 բալով փետրվարի համեմատ։


Որքա՞ն գումար են միգրանտները տարել Վրաստան


Հայաստանի բարեկամ երկրում անկայունության խորացումն իր բացասական հետևանքներն է ունենալու նաև մեզ վրա, քանի որ Վրաստանից է կախված ՀՀ արտաքին առևտրի զգալի հատվածը, ինչն այս կամ այն կերպով կարող է զգալիորեն տուժել։

Կիսվեք այս հոդվածով