Բանկային տվյալներն օգտագործել են ամերիկացիներին ապօրինաբար լրտեսելու համար

1 Min Read

Բայդենի վարչակազմը բանկերն օգտագործել է ամերիկացիներին ապօրինաբար լրտեսելու համար, ասվում է Կոնգրեսի նոր զեկույցում: Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը հրապարակել է այն եզրակացությունները, որ բանկերը նպատակաուղղված լրտեսություն են իրականացրել ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող ամերիկացիների նկատմամբ:

Հավաքագրված տվյալները ներառում են գործարքների ամսաթիվը, գտնվելու վայրը և նկարագրությունը, ինչը կառավարությանը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ուր են գնում մարդիկ, ինչ են գնում և ինչպես են ծախսում իրենց ժամանակը:

Այս տվյալները ստանալուց հետո Հետաքննությունների դաշնային բյուրոն ստեղծեց ներքին պորտալ, որտեղ աշխատակիցները կարող էին պրոֆիլներ կազմել հետաքրքրություն ներկայացնող առանձին քաղաքացիների համար: Հետևելու համար ձևավորվել է «ծայրահեղականության նշանների» յուրօրինակ ցուցակ, որը ներառում է ՝ կրոնական տեքստերի գնում, օրինակ ՝ «Աստվածաշունչ», կամ որոնում, որը ներառում է «MAGA» և «TRUMP» տերմինները։

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով