Բայրաքթար. «Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը»

1 Min Read

Թուրքական «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա) հայտնել է, որ Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը։

Ըստ նրա՝  այդ շուկայի գրեթե  60%-ը  պատկանում է միայն «Baykar» ընկերությանը ու ներկայումս աշխարհի ամենամեծ անօդաչու թռչող սարքերի խոշոր հարթակներում է տեղ գտել։

Ըստ Բայրաքթարի՝ «Baykar»-ը վերջին 3 տարվա ընթացքում համարվում է աշխարհի ամենամեծ անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերություն և ներկայումս 3 անգամ ավելի մեծ է, քան ամերիկյան ընկերություններինը։

Բայրաքթարը նաև նշել է, որ ընկերությունը սկսկել է արտադրել Թուրքիայի առաջին անօդաչու թռչող սարքերը դեռևս 2004 թվականից։

Անդրադառնալով «Bayraktar AKINCI»-ին՝ նա նշել է, որ այն ներկայումս  արտահանվում է շուրջ  10 երկիր, իսկ «Bayraktar TB2»-ը աշխարհում ամենաշատ արտահանված անօդաչու թռչող սարքն է։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով