ԱԺ տոնական ծախսերը, գնաճն ու զբոսաշրջիկները․ Շաբաթը՝ թվերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսեր, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:

Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը արժեցել է 90 մլն դրամ, իսկ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով միջոցառումների համար  պետբյուջեից հատկացվել է 9 մլն 333 հզր դրամ։

2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ: 2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ միրգն ու բանջարեղենը թանկացել են մոտ 13.90%-ով:

Իսկ Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ տրանսպորտի թանկացումը մինչև 0,5 % ազդեցություն կունենա ընդհանուր գնաճի վրա:

ՀՀ-ի շինարարական ծավալների մոտ կեսը կենտրոնացած է Երևանում: Շինարարության ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ աճել են 14%-ով՝ կազմելով ֏678․5 մլրդ։ Այս ծավալների մոտ 49%-ն ապահովել է Երևանը։

Նորից գանք գնաճին: 2024թ․ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճն արձանագրվել է կրթության ոլորտում՝ մոտ 7․8% և տրանսպորտի ոլորտում՝ մոտ 5․7% գնաճ:

Եվ վերջում զբոսաշրջային թվեր: 2024 թ. նոյեմբերին Հայաստան այցելել է 152.976 զբոսաշրջիկ՝ 3057-ով ավելի, քան 2023թ.: Ամենաշատը Հայաստան են եկել Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով