ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, նախանշված քաղաքականության համաձայն, իր նախագահության ժամանակահատվածում բավականին խիստ քաղաքականություն է վարելու Չինաստանի նկատմամբ։ ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերությունների մասին է խոսում նաև այն փաստը, որ Չինաստանի նախագահը չի մասնակցելու ԱՄՆ նախագահի երդմնակալության արարաողությանը։
Թրամփը խոստանում է հսկայական մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների նկատմամբ։ Ամերիկացիները վստահ են, որ ներկայիս տնտեսական հարաբերությունները միայն օգտակար են Չինաստանին, որը գործում է ԱՄՆ շահերին հակառակ՝ հարաբերություններ պահպանելով Իրանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Կուբայի և Հս․ Կորեայի հետ։
Այնուամենայնիվ, այս համատեքստում պետք է արձանագրել, որ ԱՄՆ ներմուծման շուրջ 27%-ը պատկանում է Չինաստանին ստորև բերված 5 ապրանքախմբերի մասով․
Եվ այսպես, ԱՄՆ շրջանառվող սմարթֆոնների 76%-ը ներմուծվում է Չինաստանից, 13%-ը՝ Վիետնամից և միայն 1%-ը այլ երկրներից։
ԱՄՆ ներմուծվող դյուրակիր համակարգիչների 78%-ը պատկանում է Չինաստանին, 17%-ը՝ Վիետնամից և միայն 5%-ը այլ երկրներից։
ԱՄՆ-ում խաղային կոնսուլների 87%-ը ներկվում է Չինաստանից, իսկ 6%-ը՝ Վիետնամից և 7%-ը՝ այլ երկրներից։
Անշուշտ, ԱՄՆ կողմից կիրառվելիք առևտրային սահմանափակումները Չինաստանի նկատմամբ առաջին հերթին մեծ հարված կհասցնեն չինական բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտին։ ԱՄՆ շուկան Չինաստանի համար կենսական նշանակություն ունի, և այն այդքան էլ փոխարինելի չէ և համարժեք այլընտրանք չունի։
Ներկայիս պայմաններում շատ դժվար է գտնել վճարունակ մասշտաբային շուկա սեփական բարձր տեխնոլոգիական ապրանքների համար այնպիսի պայմաններով, որ շահավետ լինի չինացի արտադրողների համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում