Որքա՞ն են կազմում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների շահույթի ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ բանկային համակարգը շարունակում է զգալի դերակատարում ունենալ տնտեսությունում։ Բանկերը և վարկային կազմակերպությունները շարունակում են գեներացնել զգալի ֆինանսական ռեսուրսներ, որոնց օգտագործման արդյունավետությունը պետք է հասկանալի լինի հասարակության համար։ Այսպես, բանկերի և վարկային կազմակերպությունների եկամուտների մի մասը գնում է պետական բյուջե, մի զգալի հատված ծախսվում է տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար և մի զգալի հատված էլ ուղղվում է սեփական կարիքներն ապահովելուն։

Հայաստանում 2024թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ գործունեություն է ծավալում 18 բանկ՝  527 մասնաճյուղերով։ Միևնույն ժամանակ, շուկայում գործում է թվով 42 վարկային կազմակերպություն՝ 166 մասնաճյուղերով։

18 բանկերի և 42 վարկային կազմակերպությունների  ընդհանուր շահույթի ծավալներն ունեցել են հետևյալ դինամիկան.

Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ 2024թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր շահույթը կազմել է մոտ ֏259 մլրդ։ Վերջինս հունիսի և 2023թ․ դեկտեմբերի համեմատ աճել  է մոտ 1․5 անգամ։ Հարկ է նշել, որ 2024թ․ սեպտեմբերի վերջին բանկերի ընդհանուր հասույթի ծավալները գերազանցել են վարկային կազմակերպությունների ընդհանուր հասույթի ծավալներին մոտ 2 անգամ, որոնք 2024թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են ֏123 մլրդ։


 


2024թ․ սեպտեմբերի վերջին նախորդ ամսվա համեմատ վարկային կազմակերպությունների ընդհանուր հասույթի ծավալներն աճել են 2%-ով, իսկ 2023թ․ դեկտեմբերի համեմատ նվազել են շուրջ 7%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով