Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Viber մեսենջերի հասանելիությունը օրենսդրության պահանջների խախտման համար: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակվել է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով», – պարզաբանեցին գերատեսչությունից։
Viber-ը Ռուսաստանում երրորդ ամենահայտնի մեսենջերն է: Ըստ Ռոսկոմնադզորի՝ նա չի կատարել ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքները կանխելու համար անհրաժեշտ պահանջները