Թուրքայից Չինաստան արտահանվող ապրանքների ծավալը հասել է 2․8 մլրդ դոլարի

1 Min Read

Վերջին ժամանակահատվածում, ըստ թուրքական մամուլում տեղ գտած տվյալների, Թուրքիայից Չինաստան արտահանումների ծավալներում աճ է նկատվում։

Մասնավորապես այն 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 2․7 տոկոսով՝ հասնելով 2․8 մլրդ դոլարի։

Նշվում է, որ Թուրքիայից Չինաստան ամենից շատ արտահանվում են հանքարդյունաբերական ապրանքները, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 1․5 մլրդ դոլար։

Այս ամենին զուգահեռ չինացի ներդրողների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել թուրքական շուկայի նկատմամբ, ինչն էլ նպաստել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։

Կիսվեք այս հոդվածով