Անդրադարձ է կատարվել Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված պետական վարկային ծրագրի շրջանակում ՊԵԿ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքին: Քննարկվել են ծրագրերի արդյունավետությունը, դրանց ազդեցությունը ՊԵԿ բարեփոխումների վրա և առաջիկա անելիքները:
ՊԵԿ նախագահի տեղակալները կարևորել են ծրագրերի դերը համակարգում նորարարական մոտեցումների ներդրման գործում` ընդգծելով միջազգային կազմակերպությունների հետ շարունակական համագործակցության պատրաստակամությունը:
Բարձր գնահատելով Պետական եկամուտների կոմիտեի հետ ունեցած համագործակցությունը` Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի ծրագրերի ղեկավարները շեշտել են գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ համատեղ ջանքերի արդյունավետությունը: Հաջորդ փուլում կքննարկվեն համատեղ ծրագրերի նոր առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց իրականացման ժամկետները: