Մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները կքառապատկվեն

1 Min Read

Մինչև 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելու և գլոբալ տաքացումը մինչև +1,5C սահմանափակելու համար վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները պետք է 4 անգամ գերազանցեն հանածո վառելիքի ֆինանսական հոսքերը` հաջորդ տասնամյակի ընթացքում:

Ներկայումս հանածո վառելիքի մեջ ներդրված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց մոտ 90 ցենտ ծախսվում է ցածր ածխածնային էներգիայի աղբյուրներման համար։

Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների, մինչև 2030 թվականը այս հարաբերակցությունը պետք է կտրուկ փոխվի. խիստ աղտոտող էներգիային հատկացվող յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց վերականգնվող էներգիայի աղբյուրներում պետք է ներդրվի միջինը 4 դոլար: Համեմատության համար նշենք, որ այս հարաբերակցությունը երբեք չի գերազանցել 1:1 նշագիծը:

Ըստ կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը համաշխարհային էներգետիկ համակարգում ներդրումները կարող են հասնել 114,4 տրիլիոն դոլարի, քանի որ քամու և արևային էներգիայի աղբյուրները գրավիչ են դառնում։

 

Share This Article
1 Comment