Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.7%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.3%-ով:
Սննդամթերքի գներ․
2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7%, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.1% գնաճ:
Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.6-4.2%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Հրազդանում:
Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են
3.2%-ով:
2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 13.90%: Վերը նշված ապրանքախմբերը, սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.26 տոկոսային կետով:
Ոչ պարենային ապրանքների գներ․
2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 2.1%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.2% գնաճ:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1%-ով:
2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.7% և 0.9% գնանկում:
2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 6.0% և 9.9%, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 5.5% և 9.1% գնանկում:
Ծառայությունների սակագներ․
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. նոյեմբերին 2023թ. նոյեմբերի համեմատ սակագներն աճել են 3.0%-ով, իսկ 2024թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% նվազում:
Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.1%-ով:
Արտարժույթի շուկա․
2024թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.3% և 0.5% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):
2024թ. նոյեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.4% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% նվազումով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 1.5% նվազում և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.0% հավելաճ: 2024թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 389.0 դրամ, ինչը 3.4%-ով ցածր է 2023թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (402.5 դրամ):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում