Հունվար-սեպտեմբերին ՌԴ բյուջե է փոխանցվել մոտ 4,79 տրլն ռուբլի

1 Min Read

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը (ФТС) 2022 թվականի հունվար-սեպտեմբբերին դաշնային բյուջե է փոխանցել 4,796 տրլն ռուբլի, ինչը 4,8 % գերազանցում է կանխատեսվող նպատակային ցուցանիշը: Հայտնում է ТАСС-ը։

Ըստ Դաշնային մաքսային ծառայության տարածած զեկույցի՝ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում մաքսային մարմինները դաշնային բյուջե են փոխանցել 4 տրիլիոն 795,9 միլիարդ ռուբլի: Ձեռք բերված հարկաբյուջետային արդյունքը գերազանցել է կանխատեսված թիրախը 4,8 %։

Նշվում է, որ լրացուցիչ փոխանցված վճարումների չափը կազմել է 219,4 մլրդ ռուբլի։

Share This Article