Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը (ФТС) 2022 թվականի հունվար-սեպտեմբբերին դաշնային բյուջե է փոխանցել 4,796 տրլն ռուբլի, ինչը 4,8 % գերազանցում է կանխատեսվող նպատակային ցուցանիշը: Հայտնում է ТАСС-ը։
Ըստ Դաշնային մաքսային ծառայության տարածած զեկույցի՝ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում մաքսային մարմինները դաշնային բյուջե են փոխանցել 4 տրիլիոն 795,9 միլիարդ ռուբլի: Ձեռք բերված հարկաբյուջետային արդյունքը գերազանցել է կանխատեսված թիրախը 4,8 %։
Նշվում է, որ լրացուցիչ փոխանցված վճարումների չափը կազմել է 219,4 մլրդ ռուբլի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում