Թուրքիայի և Հայաստանի հետ Վրաստանի սահմանին կասեցվել է մաքսանենգ ճանապարհով ոսկյա զարդերի ներկրումը

1 Min Read

Թուրքիայի և Հայաստանի հետ Վրաստանի սահմանին կասեցվել է  մեծ քանակությամբ ապօրինի ոսկյա զարդերի ներկրումը ։ Այս մասին հայտնում է  Sputnik Грузия-ն։

Եկամուտների ծառայության տվյալներով՝ երկու անձ, որոնց քաղաքացիությունը չի նշվում, Սարփիի և Սադախլոյի անցակետով փորձել են մաքսանենգ ճանապարհով տեղափոխել 119 հազար լարի (42 հազար դոլար) արժողությամբ  880 գրամ ոսկյա իրեր։

Հարուցվել է քրեական գործ, մեկ անձ արդեն ձերբակալված է։  Նրանց սպառնում է 5-ից 7 տարվա ազատազրկում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով