Նոյեմբերին գների զգալի աճ է դիտվել Գյումրիում. նոյեմբերը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Նոյեմբերին աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող  հակամարտություններով պայմանավորված` լարված իրավիճակը որոշակի տագնապային սպասումների տեղիք է տալիս՝ ազդելով տնտեսության տարբեր առանցքային ցուցանիշների վրա։

Այս պայմաններում  2024թ․ նոյեմբերին 2023թ․ նոյեմբերի համեմատ գնաճը հաստատվել է 1․4%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1․3%  մակարդակում։

Իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում հետևյալն է․

2024թ․ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում՝ 3․1%, Կապանում՝ 2․9%,  և Հրազդանում՝ 2․5%։

2024թ․ նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Հրազդանում՝ 1․7%, Գյումրիում՝ 1․6%։ 


Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով


Ուսումնասիրենք 2024թ․ նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախոր գնանկում արձանագրած ոլորտները ՀՀ գլխավոր քաղաքներում․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Կրթության ոլորտում գնաճը կազմել է 7․8%։ Ամենաբարձր գնաճը հաստատվել է Իջևանում՝ 13․7% և Կապանում՝ 10․3%։ Կրթության ոլորտում ամենամեծ գնանակումը նկատվել է Հրազդանում՝ 1․2%-ով։

Տրանսպորտի ոլորտում գնաճը ՀՀ-ում կազմել է 5․7%, իսկ ամենաբարձր գնաճն արձանագրվել է Եղեգնաձորում՝ 9%։ 

Ամենախոր անկումը նկատվել է տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում՝ 2․7%-ով։

Վերջինիս մասով գների ամենամեծ անկումը նկատվել է Երևանում՝ -4․4%, Հրազդանում՝ -4․1%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտում գների ամենամեծ աճը դիտվել է Գյումրիում՝ 6%։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով