Տարբեր կանխատեսումներ կան 2025թ․ տեղի ունենալիք իրադարձությունների վերաբերյալ, որոնց մեծ մասի հիմքում կլինեն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները։ Վերջիններս ազդեցություն են ունենալու համաշխարհային տնտեսության վրա՝ նախանշելով այն հիմնական ուղիները, որոնք առաջնահերթ են լինելու ոչ միայն 2025թ․, այլ նաև ավելի երկար ժամանակահատվածում։
Այս համատեքստում կանխատեսումները ցույց են տալիս` համաշխարհային տնտեսության պատկերը 2025թ․ լինելու է հետևյալը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ համաշխարհային ՀՆԱ-ն հասնեու է $115 տրլն: Վերջինիս 26%-ը կամ $30 տրլն-ն ապահովելու է ԱՄՆ տնտեսությունը։ ԱՄՆ-ն նորից շարունակելու է պահպանել իր դիրքերը նաև 2025թ․՝ համարվելով աշխարհի համար մեկ տնտեսությունը. ավելին`արդեն 100 տարի է, ինչ գերտերությունը պահպանում է իր՝ աշխարհի համար մեկ տնտեսության կարգավիճակը։
Չինաստանն արդեն 15 տարի է` պահպանում է իր դիրքը` որպես աշխարհի երկրորդ տնտեսություն՝ 2025թ․ -ին ապահովելով համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 17%-ը կամ $19․5 տրլն։ Փաստացի, 2025թ․ ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսություններն ապահովելու են համաշխարհային ՀՆԱ-ի 43%-ը։
Երրորդ տեղում են Գերմանիան, Ճապոնիան և Հնդկաստանը, որոնցից յուրաքանչյուրն ապահովելու է համաշխարհային ՀՆԱ-ի 4%-ը կամ միասին 12%-ը։
2025թ․ թոփ 20 տնտեսությունների ցանկում են գտնվում Ռուսաստանը, որն ապահովելու է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 2%-ը, ինչը կազմելու է $2․2 տրլն։
Ցուցակում է գտնվում նաև Թուրքիան, որի տնտեսությունն ապահովելու է համաշխարհային ՀՆԱ-ի 1%-ը կամ $1․5 տրլն։
2025թ․ թոփ 20 տնտեսությունների ցուցակը եզրափակում է Շվեյցարիան, որն ապահովելու է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 1%-ը կամ $1 տրլն-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում