Վերջին եռամսյակում կրիպտոարժույթների բորսաներում առևտրի ծավալը նկատելիորեն աճել է 16%-ով։ Գրում է Bloomberg-ը։
2022 թվականի սեպտեմբերին առևտրի ծավալը հասել է 733 միլիարդ դոլարի՝ 16 %-ով ավելի՝ նախորդ ամսվա համեմատ։ Առկա տվյալների համաձայն՝ նախորդ երեք ամիսներին առևտրի ծավալը կազմել է համապատասխանաբար 629 մլրդ դոլար, 633 մլրդ դոլար և 630 մլրդ դոլար։
2022 թվականի մայիսից ամբողջ կրիպտո շուկայում նկատվել էր ամսական ծավալների անկում, ինչն ավելացնում էր կրիպտո փոխանակումների վրա ճնշումը:
Մայիսին ներդրողներրին զարմացրին Terra էկոհամակարգի փլուզումը, որը հանգեցրեց LUNA-ի գնի հսկայական անկմանը 97%-ով, և TerraUSD stablecoin-ի կորուստները ՝ կապված ԱՄՆ դոլարի հետ: Terra համակարգի այս փլուզումը լուրջ ազդեցություն ունեցավ ամբողջ կրիպտոարդյունաբերության վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում