Գեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից
Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է բերել Վարդենիսից վերադառնալու ճանապարհին՝ անծանոթ անձից:
Ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ տոպրակներում առկա է 111 սիգ՝ ընդհանուր 40 կգ-ից ավելի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
Հիշեցնենք, որ ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում