Աջակցություն՝ «սև ցուցակներում» գտնվողներին․ Կառավարությունը եկամտահարկը կուղղի վարկի մարմանը

1 Min Read

ԿԲ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը 341 հազար է, իսկ վերջիններիս վարկային ընդհանուր բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլ ամսվա դրությամբ այս նույն բեռը կազմել է 525 մլրդ դրամ: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ըստ նախարարի՝ 1 տարվա ընթացքում հետևել են գործընթացին և պարզել, որ ավելի քան 100 միլիարդով ավելացել է գումարը, և սա է ստիպել մտածել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով