Տեսա՝ կառավարության սրահների լույսերը վառած են, ասում են՝ թքած, պետական փող ա․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Կառավարական շենքերի լուսավորությանը:

«Կառավարական շենքերում մեծ ջահեր են, չէ՞. ֆիքսեցի, որ այդ սրահներում, որտեղ ես օրերով չեմ մտնում, և մարդ էլ չի մտնում, էդ ջահերը լրիվ վառած են, այսինքն հոսանք է միացրած, ու էդ պահին ես մեր գործընկերներին ասացի՝ ժողովուրդ ջան, էդ լույսերն ինչի՞ եք վառած պահում. եթե այդտեղ իրադարձություն տեղի չի ունենում, էդ դահլիճի լույսն ինչի՞ եք վառում: Ու սկսեցինք այդ պահից անջատել. բայց հետո հետադարձ սարսափով մտածեցի, թե նախ էս վեցուկես տարվա ընթացքում և դրանից առաջ ուրիշ վեցուկես տարիների ընթացքում ինչքան է այդ ջահը վառվել: Դե գիտեք էս ինչից ա՞. որովհետև միացնող-անջատողն ասում է՝ ով է սրա տերը, պետական փող ա, էլի, հո չե՞ն գալու վերջում ասեն՝ ինչու ես ավել միացրել: Հիմա նայենք, թե էդ ջահերը ինչքան են անիմաստ պետական բյուջեից փող տարել. որ հաշվենք, կարող ա սարսափելի մի թիվ լինի»,-ասաց վարչապետը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով