Անհետ կորածների ընտանիքները ևս երկու ամիս կստանան 300 հազար դրամ

0 Min Read

Կառավարությունը դեկտեմբերի 12-ի նիստում որոշել է 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը երկարաձգել եւս երկու ամսով՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար:

Խոսքը ամսական 300 հազարական դրամ աջակցության մասին է, որի համար առկա է լրացուցիչ 6,6 մլն դրամի ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն:

Այս աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհետ կորած անձանց ընտանիքներին:

Կիսվեք այս հոդվածով