Որքա՞ն ներդրումներ են կատարել ամերիկյան ընկերությունները Թուրքիայում

1 Min Read

Թուրքիայի նախագահականի ներդրումային գրասենյակի ղեկավար Ահմեդ Բուրաք Դաղլըօղլուն հայտնել է, որ ամերիկյան ընկերությունների ներդրումները Թուրքիայում գերազանցել են 15 մլրդ դոլարը։ Նաև հավելել է, որ թուրքական ընկերությունների կատարած ներդրումներն էլ ԱՄՆ-ում կազմում են 12 մլրդ դոլար։

Դաղլըօղլուն կարծում է, որ փոխադարձ ներդրումները և այս հավասարակշռված հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում ստեղծում են կայուն ներդրումային հարաբերություններ։

Նա նաև տեղեկություններ է հայտնել Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ։ Մասնավորապես 2003-ից մինչ օրս Թուրքիան տարեկան միջինում 12.5 մլրդ դոլար կատարողական է ունեցել։ Ըստ 2024-ի և այդ տարվա 9 ամիսների տվյալների՝ կատարվել է 11.5 մլրդ դոլարի ներդրում։

«Մենք հույս ունենք, որ մինչև տարեվերջ կհասնենք այդ երկարաժամկետ միջինին։ Եթե նայենք մեզ շրջապատող երկրներին, ապա ներդրումները նվազել են։ Կարծում եմ, որ դա դրական նշան է, որ մենք բարձրացրել ենք մեր կատարողականը»,-ընդգծել է ներդրումային գրասենյակի ղեկավարը։

Կիսվեք այս հոդվածով