Նոր ընթացակարգով տրամադրվել է քաղաքաշինության ոլորտում պատասխանատու մասնագետների 3163 հավաստագիր

1 Min Read

Քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման նոր ընթացակարգով դեկտեմբերի 10-ի դրությամբ urban.e-gov.am հարթակի միջոցով Քաղաքաշինության կոմիտեն տրամադրվել է 2329 լիցենզիա՝ 1-ին դասի՝ 942, 2-րդ դասի՝ 783, 3-րդ դասի՝ 604։

Քաղաքաշինության բնագավառի գործունեության 5 տեսակների բոլոր ենթատեսակները միասին տրամադրվել է 3826 ներդիր։ Մասնավորապես՝ «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի» գործունեության տեսակի բոլոր ենթատեսակներով տրամադրվել է 656 ներդիր։ Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության բոլոր ենթատեսակներով տրամադրվել է 150 ներդիր։ Շինարարության իրականացման բոլոր ենթատեսակներով տրամադրվել է 2390 ներդիր։ Շինարարության որակի տեխնիկական հսկողության բոլոր ենթատեսակներով տրամադրվել է 552, իսկ քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների բոլոր ենթատեսակներով՝ 78 ներդիր։

Անցումային կարգի համաձայն՝ ոլորտի մասնագետները հնարավորություն ունեին հավաստագրվելու՝ մինչև սեպտեմբերի 17-ը urban.e-gov.am հարթակով էլեկտրոնային հայտ ներկայացնելու դեպքում։ Հայտերի ուսումնասիրման արդյունքում Քաղաքաշինության կոմիտեն տրամադրել է պատասխանատու մասնագետների 3163 հավաստագիր, որից՝ 1-ին կարգ՝ 2287, 2-րդ կարգ՝ 711, 3-րդ կարգ՝ 165։

Լիցենզավորված կազմակերպությունների ցանկը, մեկ ամսվա պարբերականությամբ թարմացվելով, հրապարակվում է Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Ծառայություններ» բաժնում։

Քաղաքաշինության կոմիտե

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով