ՆԱՏՕ-ի դաշինքի երկրների կողմից զենքի արտադրության նոր նպատակներին հասնելու համար կազմակերպությունը որոշել է 2025 թվականին բարձրացնել ռազմական ծախսերի շեմը ՀՆԱ-ի 2%-ից մինչև 3%. հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Դաշինքը արդեն սկսել է ռազմական ծախսերի մակարդակը բարձրացնելու նախապատրաստական արշավը, մասնավորապես, գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վերջին ամսվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ ՀՆԱ-ի 2%-ը «բոլորովին անբավարար է:
ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռազմական ծախսերի ավելացում է պահանջում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ով 2016-ին դաշինքի գագաթնաժողովում Բրյուսելում, իր առաջին նախագահական ժամկետում, ԵՄ առաջնորդներին հայտարարեց, որ արդարացի է համարում ծախսերի 4 տոկոս մակարդակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում