ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀՆԴԿԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀՈՒՅՍԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանի համայնքների ֆինանսավորումը կենտրոնական նշանակություն ունի ՀՀ անվտանգության համար: Ցավոք, անկախության ողջ ժամանակահատվածում ՀՀ հատկապես սահմանային համայնքների զգալի մասն անտեսված վիճակում է. չկան կյանքի համար բարենպաստ պայմաններ՝ ջուր, ճանապարհներ և ենթակառուցվածքներ:

Այս իրավիճակում օգնության է գալիս Հնդկաստանը, որը որոշում է կայացրել Հայաստանի համայնքների զարգացման համար տրամադրել 478 մլն դրամի չափով դրամաշնորհ: Իհարկե, ողջունելի է Հնդկաստանի ներգրավվածությունը մեր երկրի ներքին գործերին՝ ի շահս մեր երկու երկրների համագործակցության զարգացման, սակայն տրամադրվող միջոցների ծախսը պետք է ուժեղ վերահսկողության տակ լինի:

Այս ամենով հանդերձ` ՀՀ համայքների բյուջեների ծախսերը և եկամուտները հաստատվել են հետևյալ մակարդակներում.

Գծապատկեր 1. Համայքների բյուջեների  ծախսերը և եկամուտները 2022թ.-ի առաջին կիսամյակում

2022թ.-ի առաջին կիսամյակում համայնքների բյուջեների եկամուտների ծավալները կազմել են 79,974 մլն դրամ, իսկ ծախսերի ծավալները՝ 67,112 մլն դրամ: Նկատենք, որ 2022թ.-ի առաջին կիսամյակում, 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, եկամուտներն ավելացել են 7.4%-ով, իսկ ծախսերը նվազել են 4.5%-ով: Եկամուտների ծավալների 49%-ը պատկանում է պաշտոնական դրամաշնորհներին: Հարկերի և տուրքերի մասնաբաժինը կազմել է 22%:  Համայնքների բյուջեների ծախսերի մեջ զգալի մասնաբաժին ունեն սուբսիդիաները՝ 51%, աշխատանքի վարձատրությունը՝ 22%, և ծառայությունների ու ապրանքների ձեռք բերումը` 13%։

Համայքների բյուջեի ծախսերի կառուցվածքին, ըստ գործառնական դասակարգման խմբերի, կարող ենք ծանոթանալ ստորև.

Գծապատկեր 2. Համայքների բյուջեների  ծախսերի կառուցվածքը 2022թ.-ի առաջին կիսամյակում

Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 2-ից, համայքների բյուջեների ծախսերի 38.2%-ն ուղղվելու է կրթության ոլորտ:

Երկրորդ հորիզոնականում է ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները, որոնց հատկացվելու է բյուջեի ծախսերի 22.5%-ը:

Շրջակա միջավայրի պաշտպանությանը հատկացվելու է ծախսերի 11.1%-ը:

Զարմանալի է, սակայն պաշտպանության ոլորտին բաժին է ընկնում ծախսերի ընդամենը 0.01%-ը:

 

Կիսվեք այս հոդվածով