«Ես հետ եմ բերում արհեստագործության արվեստը», – ասել է Սեն Քլերը The Post-ին:
Ադամանդի և հանքի մշակող Վենս Սեն Քլերը «La Reine» կոչվող մեծ չափսի պայուսակ է հեղինակել` 1.2 մլն դոլար արժողությամբ: Պայուսակը նա համարել է արվեստի գործ:
Ձեռագործ ճապոնական փայտե շրջանակը պատված է իտալական կաշվով և հազվագյուտ մետաքսե կիմոնոյի կտորներով՝ ցողված ոսկու տերևով և ամրացված մարգարտյա պատյաններով։ Պայուսակը զարդարված է ընդհանուր 18 կարատանոց ադամանդներով՝ առջևի ճենապակյա սալիկից մինչև պայուսակի ոսկեպատ եզրերը, և թանկարժեք քարերով շարված ոսկե շղթաների բազմաթիվ շարքերով, որոնք նույնպես զմրուխտներով ու մարգարիտներով են պատված։
«Այսօր ամեն ինչ ուղղակի առաքվում է Չինաստան, որպեսզի հնարավորինս էժան լինի, բայց իսկական շքեղությունը զանգվածային չէ: Ես տարիների ճամփորդություն, հետազոտություն և նորարարություն եմ ներդրել այս կտորների և դրանք ուղեկցող շքեղ պատյանների մեջ, քանի որ հավատում եմ գեղեցկությանը, երջանկությանը և վերադարձին»,- նշել է Քելերը:
Յուրաքանչյուր պայուսակ ավարտելու համար պահանջվում է մոտ մեկ տարի, և այն անցնում է Ճապոնիայով, Գվինեայով, Իտալիայով և Թուրքիայով, մինչև կհասնի Սեն Քլերի հայրենի քաղաք՝ Բալ Հարբոր, որտեղ ավելացվում են վերջին զարդարանքները: