Դեկտեմբերի 10 ֆուտբոլի միջազգային օրն է։ Այս առիթով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե 2024 թվականին մայրաքաղաքում ֆուտբոլի քանի դաշտ է կառուցվել ու վերանորոգվել։
Նա ֆեսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով․
«Այս տարի մենք բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր։ Այս դաշտերը, իհարկե, առաջին հերթին ստեղծվել են մեր փոքրիկների, երիտասարդների և մեծերի համար՝ որպեսզի յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, ունենա հնարավորություն խաղալու, մարզվելու և առողջ ապրելակերպը դարձնել մեր կյանքում ավելի տարածված։ Հույս ունեմ, որ այս դաշտերն ու նոր հնարավորությունները կդառնան այն վայրերը, որտեղ կհանդիպեն նոր ընկերներ, կձևավորվի մարզական մթնոլորտ, իսկ գուցե մի օր էլ այստեղ կծնվեն ապագա հայտնի ֆուտբոլիստներ»,-գրել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում