ԵԱՏՄ-ն հրապարակել է անդամ երկրներում աշխատավարձերի մասին վերջին տվյալները

1 Min Read

ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին ամսական անվանական և իրական (ճշգրտված ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսով) աշխատավարձերը 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել են։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ միջին ամսական իրական աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Բելառուսում (113,0%) և Ռուսաստանում (109,0%)։

Ստորև ներկայացնում ենք վարկանիշն՝ ըստ աշխատավարձի նվազման.

Ռուսաստան (928 ԱՄՆ դոլար, կամ՝ 363 հազար 952 հայկական դրամ);

Ղազախստան (854 դոլար, կամ՝ 334 հազար 797 դրամ);

Հայաստան (713 դոլար, կամ՝ 280 հազար 256 դրամ);

Բելառուս (690 դոլար, կամ` 272 հազար 728 դրամ);

Ղրղզստան (409 դոլար, կամ՝ 162 հազար 686 դրամ):

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով