ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

ՕՊԵԿ+-ի որոշումն իրապես փչացրել է ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները` չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների միջև լարվածությունը դեռևս սկսել էր զարգանալ շատ վաղուց։

Հիմնական խնդիրը Ստամբուլում թուրք լրագրողի սպանությունն էր, որի մեջ մեղադրվում էր ոչ ավել, ոչ պակաս Սաուդյան Արաբիայի ներկայիս թագաժառանգ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդը։ Ամերիկյան իշխանությունները բավականին կոշտ դիրքորոշում էին զբաղեցրել այս հարցում, որն այդքան էլ դրական չի ընդունվել թագավորական ամենաբարձր մակարդակներում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ն պատրաստվում է պատասխան քայլի ՕՊԵԿ+-ի անդամ պետությունների դեմ, որոնք որոշում կայացրին կրճատել նավթաարդյունահանման ծավալները։

Այս ամենը բացասական ազդեցություն է ունենալու ԱՄՆ տնտեսության վրա, քանի որ նախագահ Բայդենը սկսելու է շարունակ օգտագործել ռազմավարական նշանակության նավթային պաշարները։ Վերջիններս ստեղծելու մասին որոշումը կայացվեց 1975թ.-ին, երբ սկսվեց նավթային ճգնաժամը։

Այս տարի շաբաթական կտրվածքով դիտվել է ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարների նվազում.

Գծապատկեր 1. ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարների մակարդակը` 2022թ-ին շաբաթական կտրվածքով

2022թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ նավթի ռազմավարական պաշարների մակարդակը կազմել է 416,389 հազ. բարել։  Այս ցուցանիշը մոտ է 1984թ.-ի հուլիսի  մակարդակին։ Գծապատկերից երևում է, որ ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարների «աջ ու ձախ» բացթողումն արագորեն նվազման միտում է ձեռք բերել։

ԱՄՆ-ում նավթի ռազմավարական պաշարները տեղակայված են Մեքսիկական ծոցի 4 հիմնական նավթային պահեստներում, որոնք աշխարհում ամենախոշորն են.

Գծապատկեր 2.ԱՄՆ-ի ամենախոշոր նավթապահեստները` 2022թ-ի դրությամբ

Գծապատկեր 2-ից տեղեկանում ենք, որ երկուսի պարագայաում՝ «Bryan Mound» և «West Hackberry» նավթային պահեստների տարողաունակությունը կազմում է 481 մլն բարել։

 

Կիսվեք այս հոդվածով