Քանի՞ միլիոն դրամ է ծախսվել տոնածառի լույսերը վառելու համար

1 Min Read

 Երևան քաղաքի պետական բյուջեից տրամադրվել էր 90 մլն դրամ՝ դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառելու և մարդկանց շնչահեղձ անելու համար. այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացել է պաշտոնական աղբյուրներից: Երևանում հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություննից հետո հրապարակը վերածվել էր շուկայի։ Բանն այն է, որ թանկարժեք հրավառությունը միայն ուրախություն չէ, որ պատճառել է ներկաներին եւ Կենտրոնի բնակիչներին. այն նաեւ բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

Մայրաքաղաքի ձևավորման աշխատանքները, ինչպես նախորդ 2 տարիներին, կազմակերպվել են «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից։

2022 եւ 2023 թվականներին տոնական ձևավորման ծառայությունների համար «Սինեմարտ»-ի հետ կնքվել է պայմանագիր՝ մեկ անձից գնման եղանակով։

2022-ին տոնական միջոցառումը կազմակերպվել էր 191 մլն դրամով, 2023-ին՝ 202 մլն դրամով, 2024-ին՝ 209 մլն դրամով։ Ֆինանսական աճը ակնհայտ է եւ ամենեւին փոքր չէ։

Բացի «Սինեմարտ»-ից՝ Հանրապետության հրապարակում ձևավորման աշխատանքներ է կատարել նաև իշխանության սիրելի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորման աշխատանքների համար պայմանագիր է կնքել Երևանի քաղաքապետարաի հետ, որն արժեցել 60 մլն դրամ, իսկ Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները՝ 190 մլն դրամ։
Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքները կազմակերպելու համար այս ընկերությանը վճարվել է 90 մլն դրամ։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով