«Հաշվի առնելով ծանր իրավիճակն Աբխազիայում՝ ես նամակ եմ ուղարկել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ խնդրելով վերականգնել բյուջետային աշխատողների աշխատավարձերի համաֆինանսավորումը, ինչպես նաև սոցիալական վճարները»,- ասել է Աբխազիայի վարչապետի պաշտոնակատար Վալերի Բգանբան:
Բգանբան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված նամակում խնդրել է վերականգնել հանրապետության բյուջետային աշխատողների աշխատավարձերի համաֆինանսավորումը։
Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրից Աբխազիայի հրաժարվելուց եւ Սուխումի պայմանավորվածությունները խախտելուց հետո Մոսկվան դադարեցրել է հանրապետության համաֆինանսավորումը, բացի թոշակային վճարներից։ Մինչև տարեվերջ Աբխազիան չի ստանա 1,8 մլրդ ռուբլի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում