Դեռևս շարունակում է պահպանվել հարաբերականորեն կայուն իրավիճակ Հայաստանում և նրա անմիջական սահմաններին։ Այս կարճաժամկետ կայունությունը հնարավորիս ամբողջական կերպով փորձում են օգտագործել տնտեսվարողները։ Դիտարկենք տնտեսության առանցքային ցուցանիշների վարքագիծը հոկտեմբեր ամսին։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏275,462 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏78,174 մլն:
2024թ․ հոկտեմբերին առևտրի շրջանառության ծավալը հաստատվել է ֏571,562 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏290,396 մլն մակարդակներում:
ՀՀ-ում հոկտեմբեր ամսին արտադրվել է 768 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ֏ 276,419:
Նշված ամսում արտահանման ծավալները կազմել են $932մլն, իսկ ներմուծման ծավալները՝ $1,305 մլն։
Տրանսպորտի ոլորտում գնաճը կազմել է 6․8%. հոկտեմբերը` թվերով. (ինֆոգրաֆիկա, տեսանյութ)
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2024թ․ հոկտեմբերին արձանագրված մակարդակները համեմատության մեջ դրվեն 2023թ․ հոկտեմբերի և 2024թ․ սեպտեմբերի համապատասխան արդյունքների հետ․
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ հոկտեմբերին 2023թ․ հոկտեմբերի համեմատ հաստատվել է 4․2% մակարդակում։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2024թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 5․3%:
2024թ․ հոկտեմբերին շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 14%-ով։ 2024թ․ հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են մոտ 14%-ով, իսկ ծառայությունների ծավալի աճը կազմել է մոտ 5%։
2024թ․հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք գնաճ 0․6%-ով։ Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է մոտ 4%-ով։ Արտահանման և ներմուծման ծավալները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար մոտ 23%-ով և 7%-ով։
Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության անկումը կազմել է մոտ 5%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2024թ․ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կազմել է մոտ 11%: Սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին արտահանման ծավալներն աճել են մոտ 8%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ մոտ 11%-ով։
Ամենամեծ անկումը 2024թ․ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների ծավալում՝ մոտ 3%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում