🔸Երբ երջանկության մի դուռը փակվում է, անմիջապես բացվում է մյուսը: Բայց մենք հաճախ առաջինին այնքան երկար ենք նայում, որ երկրորդը չենք նկատում:
Հելեն Քելլեր
🔸Ամեն ինչ ունի իր գեղեցկությունը, բայց ոչ բոլորն են կարող դա տեսնել։
Կոնֆուցիուս
🔸Որքան հրաշալի է, որ պետք չէ ոչ մի րոպե սպասել, որպեսզի սկսես աշխարհն ավելի լավը դարձնել:
Աննա Ֆրանկ
🔸Երբ ես բաց եմ թողնում իմ ով լինելը, ես դառնում եմ այնպիսին, ինչպիսին կարող եմ լինել:
Լաո Ցզի
🔸Երջանկությունը պատրաստի մի բան չէ։ Երջանկությունը կախված է միայն ձեր արարքներից։
Դալայ Լամա
🔸Եթե ձեզ տեղ են առաջարկում հրթիռում, մի հարցրեք, թե դա ինչ տեղ է: Պարզապես զբաղեցրե՛ք այն:
Շերիլ Սանդբերգ
🔸Նախ՝ կողմնորոշվեք ձեր իդեալի հարցում՝ նպատակ դրեք: Ապա կուտակեք դրան հասնելու համար անհրաժեշտ միջոցները՝ իմաստություն, փող, մեթոդներ և նյութեր: Եվ վերջապես, օգտագործեք ձեր բոլոր միջոցները ձեր նպատակին հասնելու համար:
Արիստոտել
🔸Երբեմն Դուք հաղթում եք, երբեմն էլ՝ սովորում։
Ջոն Մաքսվել
🔸Մի՛ վախեցեք հրաժարվել լավից հանուն լավագույնի։
Ջոն Ռոքֆելլեր
🔸Չի՛ կարելի ապրել միևույն տարին 75 անգամ և այն կյանք կոչել։
Ռոբին Շարմա
🔸Ձեր հայացքն ուղղե՛ք արևին, և ստվերները ետևում կմնան։
Ուոլտ Ուիտման
🔸Եթե ուզում եք ծիածան տեսնել, պետք է դիմանաք անձրևին։
Դոլի Փարթոն
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում