ԵՄ-ն նոր մոտեցում կկիրառի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում

1 Min Read

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների ութերորդ փաթեթում առաջին անգամ ներմուծել է արտատարածքային տարր, հայտնում է РИА Новости։

Այսպիսով ԵՄ-ն մտադիր է պատժամիջոցների ցանկում ներառել երրորդ երկրների քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք օգնում են ռուսներին շրջանցել սահմանափակումները։Այս մոտեցումը նման է ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների ձևաչափին, որը ենթադրում է երկրորդական պատժամիջոցների ներդրում։

Ավելի վաղ Եվրամիությունը համաձայնեցրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որը նախատեսում է ոլորտային ու անձնական սահմանափակումներ։

Այն ենթադրում է անձնական պատժամիջոցների ընդլայնում, երրորդ երկրներ ծովով նավթի փոխադրման արգելք՝ դեկտեմբերից դեռ չսահմանված սահմանաչափից բարձր գնով, իսկ հաջորդ տարվա փետրվարից՝ նավթամթերք։

ԵՄ-ն սահմանափակող միջոցներ է կիրառել պատրաստի պողպատե արտադրանքի, մեքենաների, տրանսպորտային միջոցների, քիմիական նյութերի և ոչ ոսկյա ոսկերչական նյութերի ներմուծման նկատմամբ։

Արգելվում է նաև ռուսական ընկերություններին խորհրդատվական, իրավաբանական և ՏՏ ծառայություններ մատուցելը, Ռուսաստան էլեկտրոնային բաղադրիչների արտահանումը, որոնք հարմար են ավիացիայում օգտագործվող զենքի և տեխնիկական արտադրանքի ստեղծման համար, նաև առցանց կրիպտոարժույթի դրամապանակների տրամադրումը ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Կիսվեք այս հոդվածով