Սեւծովյան Բաթումի քաղաքի բյուջեն 2025 թվականին կկազմի 500 մլն լարի (180,5 մլն դոլար)։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:
Բաթումիի բյուջեի եկամուտները կանխատեսվում են 455 մլն լարի (164,2 մլն դոլար), բյուջեի եկամուտները կկազմեն 442 մլն լարի (160 մլն դոլար):
Քաղաքային իշխանությունները նախատեսում են ծախսել 266 մլն լարի (96 մլն դոլար) մունիցիպալ ենթակառուցվածքների վրա։
Բաթումիի բարեկարգման համար կծախսվի 6,3 մլն լարի (2,2 մլն դոլար): Եվս 42,5 մլն լարի (15,3 մլն դոլար) կծախսվի քաղաքի մաքրման, շրջակա միջավայրի խնամքի և հանգստի ենթակառուցվածքների զարգացման վրա։
Կրթության համար՝ 50,6 մլն լարի (18,2 մլն դոլար), մշակութային միջոցառումների և փառատոների համար՝ 4,3 մլն լարի (1,5 մլն դոլար), 18,5 մլն լարի (6,7 մլն դոլար)՝ սոցիալական օգնություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում