Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի անցման հերթում 1400 հայկական բեռնատար կա կուտակված։
Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ընդհանուր առմամբ, հերթում սպասում է 4654 տրանսպորտային միջոց:
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում