Աշխարհում կարագի գները ռեկորդային մակարդակի են հասել

1 Min Read

Աշխարհում կաթնամթերքի միջազգային գների ինդեքսը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 0,6%-ով, հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

«ՊԳԿ-ի կաթնամթերքի գների ինդեքսը պահպանել է իր աճի հետագիծը՝ պայմանավորված ամբողջական կաթի փոշու ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ: Արևմտյան Եվրոպայում մեծ պահանջարկի և սահմանափակ մատակարարումների ֆոնին կարագի գները հասել են նոր ռեկորդային մակարդակի», – ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակման մեջ:

Կարագի համաշխարհային գները շարունակում են աճել արդեն 14-րդ ամիսն անընդմեջ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ նոյեմբերին աճել են նաև տարբեր տեսակի բուսական յուղերի արժեքը։ Հրապարակման մեջ նշվում է, որ պանրի գները նույնպես աճել են, ինչը պայմանավորված է արտահանման սահմանափակ հնարավորություններով։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նաև հայտնել է, որ հացահատիկի գների ինդեքսը մեկ ամսվա ընթացքում նվազել է 2,7%-ով, բրինձը՝ 4%-ով, իսկ շաքարավազինը՝ 2,4%-ով։ Եգիպտացորենի համաշխարհային գները մնացել են կայուն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով