Եվրամիությունը ԵՄ-ն բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ մեղմելու Գազպրոմբանկի դեմ պատժամիջոցները

1 Min Read

Եվրամիությունը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա՝ խնդրելով ուղիներ գտնել Գազպրոմբանկի դեմ պատժամիջոցները մեղմելու համար, որն առանցքային դեր է խաղում ԵՄ երկրներին ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարումների մեջ։ Փոխանցում է Bloomberg -ը։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Բրյուսելը և Վաշինգտոնը սկսել են քննարկել պատժամիջոցների մեղմացման «տեսակն ու մասշտաբը» այն բանից հետո, երբ որոշ եվրոպական կառավարություններ և ընկերություններ զգուշացրել են, որ Գազպրոմբանկի դեմ պատժամիջոցները վտանգ կստեղծեն տարածաշրջան գազի անխափան մատակարարման համար։

Բանակցությունների ընթացքում, մասնավորապես, քննարկվում է այն հարցը, թե արդյոք օրինական է ռուսական գազի դիմաց վճարումները փոխանցել Լյուքսեմբուրգում գտնվող «Գազպրոմբանկի» դուստր ընկերությանը, թե արժե օգտագործել այլ ուղիներ, նշում է գործակալությունը։

Ըստ Bloomberg-ի՝ քննարկումները շարունակվում են առնվազն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկեց ռուսական գազի դիմաց վճարումները միայն Գազպրոմբանկի միջոցով։ Եվ չնայած Պուտինի նոր հրամանագիրը «հանգստացրեց եվրոպական գազի շուկան», այն թողեց ԵՄ ֆինանսական հաստատություններին «իրավական ռիսկերի անորոշության մեջ», նշում է գործակալությունը։

Ավելի քան 50 ռուսական բանկեր, 40 արժեթղթերի ռեգիստրատոր և ֆինանսական ոլորտի 15 պաշտոնյաներ ընդգրկվել են ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթում նոյեմբերի 21-ին։ Դրանց թվում էր Գազպրոմբանկը, որն արդեն հայտնվել է Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նմանատիպ ցուցակներում։

Կիսվեք այս հոդվածով