Հարկերի ծավալները, ՀՀ քաղաքացիություն ստանալու գինն ու ԱԺ-ն սպասարկող մեքենաների թիվը. Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ

Դեկտեբերի 2-ից ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և տրոլեյբուսներում կարող եք վճարել նաև բանկային քարտերով, շուտով դա հնարավոր կլինի նաև մետրոյում:

2025թ նոր ընդունած պետբյուջեի նախագծով Կառավարությունը խոստանում է 10 տրլն 891 մլրդ դրամ ՀՆԱ և 5,1% տնտեսական աճ: Այս ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ նվազել են՝ համապատասխանաբար, 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով:

Հարկային բեռը բնակչության համար այդպես էլ չի թեթևանում: Պետբյուջեի հարկերի և տուրքերի ծավալները 2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 2023թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 93%-ով՝ կազմելով ֏177 տրլն։

Իսկ գործադիրի ղեկավար Ալեն Սիմոնյանը խոստացել է 2025թ. նվազեցնել ԱԺ սպասարկող ավտեմեքենաների թիվը՝ հասցնելով 30-ի:Այժմ ԱԺ-ն սպասարկում է շուրջ 42 մեքենա:

Փոփոխություններ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում: ՀՀ քաղաքացիության շնորհման համար կսահմանվի 50 հազար դրամ պետուրք,նախկին 1000 դրամի փոխարեն, և 150 հազար դրամ տուրք քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ նախկին 25 հազար դրամի փոխարեն:

Եվ վերջում՝ շուրջ 297 մլն դրամ են նվիրաբերել ՀՀ առևտրային բանկերը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին։2024թ․բանկերի փոխանցած գումարը նախորդ տարիների համեմատ սահմանել է ամենամեծ ցուցանիշը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով