TikTok-ի միլիոնավոր օգտատերեր ստիպված կլինեն այընտրանքային միջոցներ փնտրել

1 Min Read

«Մենք ընդունում ենք, որ այդ որոշումը զգալի հետեւանքներ կունենա TikTok-ի և նրա օգտատերերի համար»,- այս մասին հայտնել է Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը։

Դեռ ապրիլին էր Կոնգրեսը ընդունել, իսկ Բայդենն էլ ստորագրել էր օրենք, որով TikTok-ի չինական սեփականատերը՝ ByteDance ընկերությունը, իր ամերիկյան սեփականատիրոջը մինչև 2025թ. հունվարի 19-ը վաճառի այն, այլապես կարգելվի։

Եթե հարթակը չհրաժարվի նախագծին մասնակցելուց, ապա, դատարանի կարծիքով, «փաստացի անհասանելի կդառնա Միացյալ Նահանգներում, համենայն դեպս՝ որոշ ժամանակով»։

« TikTok-ի միլիոնավոր օգտատերեր ստիպված կլինեն այընտրանքային միջոցներ փնտրել»,- նշվել է եզրակացությունում։

Սակայն ուրբաթ ընդունված որոշումը TikTok-ին հնարավորություն է տալիս գործը հասցնել Գերագույն դատարան։ Նրանք հույս ունեն, որ վերջինօս կայացրած որոշումը իրենց օգտին կլինի։

Չինական հարթակի նկատմամբ մտավախությունները ԱՄՆ ազգային անվտանգության հետ կապված սկսել են արտահայտվել 2020թ.։

ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է արգելել հավելվածը հրամանագրով, որը չեղարկվել է դատարանում։ Թրամփն այն ժամանակ ասել էր, որ, իր կարծիքով, TikTok-ը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով