700 մլն դոլար ներդրում՝ Nebius Group-ում

1 Min Read

Nebius Group-ը (նախկին հոլանդական Yandex N.V.) ներգրավել է 700 միլիոն դոլար մասնավոր տեղաբաշխման շրջանակներում․ հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Արկադի Վոլոժի հայտարարությունը:

Նրա խոսքով, Nebius Group-ում ներդրումներ են կատարել «տասնյակ հայտնի ներդրողներ»։

Ընկերությունը մինչ այժմ բացահայտել է դրանցից միայն երեքը՝ աշխարհի ամենաթանկ GPU ընկերություններից մեկը՝ Nvidia, Սիլիկոնային հովտի վենչուրային կապիտալի Accel ընկերությունը և ներդրումների կառավարման Orbis ընկերությունը:

Վոլոժն ասաց, որ Nebius Group-ը ակնկալում է ևս մեկ, «հնարավոր է շատ ավելի մեծ» կապիտալի ավելացում 2025 թվականին:

Կիսվեք այս հոդվածով