Մարդկային մնացորդներ գնելն ու վաճառելը Մեծ Բրիտանիայում անօրինական չէ, քանի դեռ վաճառված մարմնի մասերը չեն օգտագործվում փոխպատվաստման համար: Ուստի Միացյալ Թագավորության սոցիալական ցանցերը վերածվել են մեռածների մնացորդների առևտրի կենտրոնների։ Վաճառքի են հանվում մեծահասակների, երեխաների, նորածինների և պտղի մնացորդներ։
Live Science-ը 50 վաճառողի է հայտնաբերել Անգլիայում և Ուելսում, ովքեր 2020-ից 2022 թվականների ընթացքում սոցիալական ցանցերի միջոցով վաճառել են մարդկային մնացորդներ: Մինչ որոշ վաճառողներ գանգ կամ ոսկոր են առաջարկել միայն մասնավոր խմբերում, շատերը՝ օգտագործելով հանրային հարթակները, առաջարկել են մարդկային մնացորդներ:
Վաճառողների և կոլեկցիոներների համար սովորական է «հետազոտության համար մաքրված» մարդկային ոսկորների պատկերների տեղադրումը: Այնուամենայնիվ, Live Science-ը հայտնաբերել է նաև այլանդակված և պղծված մնացորդներ: Օրինակ՝ մարդու և խոզի մաշկից պատրաստված դրամապանակներ։
Մարդկային մնացորդների առևտուրը ծաղկում է սոցիալական ցանցերում: Meta-ն արգելում է մարմնի մասերի վաճառքն իր հարթակներում: Սոցցանցի մամուլի ծառայությունից Live Science-ի հետ զրույցում հավաստիացրել են, որ միշտ հեռացնում են արգելված բովանդակությամբ հրապարակումները։
Մարդկային մնացորդների առք ու վաճառքը հիմնականում անտեսվում է Մեծ Բրիտանիայի գործող օրենսդրությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ, գնել և վաճառել մարդու մարմնի մասեր, եթե ապօրինի ձեռք չի բերել դրանք և մտադիր չէ օգտագործել փոխպատվաստման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում