Դուրովը, ով օգոստոսին կալանավորվել էր Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, իսկ ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվել՝ արգելելով նրան լքել Ֆրանսիան, առաջին անգամ հարցաքննվել է Telegram-ի մոդերացիայի գործով․ հայտնում է AFP-ն։
Հարցաքննությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, Դուրովը դատարան է ժամանել երկու փաստաբանների հետ։ Միլիարդատերը լրագրողներին ասել է, որ «վստահում է ֆրանսիական արդարադատությանը»՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։
Պավել Դուրովը (2024 թվականին Forbes-ի տվյալներով ռուս միլիարդատերերի վարկանիշում զբաղեցրել է ութերորդ տեղը՝ 15,5 միլիարդ դոլար կարողությամբ):
Գործակալության տվյալներով՝ հարցաքննությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին։ Միլիարդատերը լրագրողներին ասել է, որ «վստահում է ֆրանսիական արդարադատությանը»՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Դուրովի փաստաբաններից մեկը, ով նրան ուղեկցում էր դատարանում՝ Դավիդ-Օլիվյե Կամինսկին, մեղադրող կողմի դիրքորոշումն այն մասին, որ Դուրովը մասնակցել է Telegram-ի միջոցով կատարված հանցագործություններին, անհեթեթ է անվանել։
Ըստ հետաքննությանը մոտ կանգնած AFP-ի աղբյուրի՝ Telegram-ի դեմ դատավարությունը դրական ազդեցություն է ունեցել մեսենջերի աշխատանքի վրա ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ այլ երկրներում։ Մասնավորապես, Telegram-ը սկսել է ավելի շատ, քան նախկինում արձագանքել օրինական դիմումներին, պարզաբանում է AFP-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում