2025թ․որքա՞ն կլինի գնաճը Հայաստանում․ Եվրասիական բանկի կանխատեսումը

1 Min Read

Ներքին մեծ պահանջարկը և արտահանման բարձր տեմպերը կապահովեն տնտեսական աճ Հայաստանում, Ղրղզստանի Հանրապետությունում և Տաջիկստանում, որը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ 2025 թվականին ՀՆԱ-ի կանխատեսվող աճը Հայաստանում կկազմի 5,5%, Ղրղզստանում` 8,7%, Տաջիկստանում` 8,4%. սա Եվրասիական զարգացման բանկի մակրոտնտեսական կանխատեսումն է։

Ըստ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսման՝ Ղազախստանի տնտեսությունը 2025 թվականին ՀՆԱ-ի աճը կարագացնի 5,5%-ով: ԵԶԲ-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները 2025 թվականին կպահպանեն աճի բարձր տեմպեր՝ համապատասխանաբար 2,4% և 2,6%:

Բարձր տոկոսադրույքները կշարունակեն զսպել գնաճը, որը կանխատեսվում է Ռուսաստանում 6,5%, Ղազախստանում՝ 7,3%։ Հայաստանում գնաճը կաճի մինչև թիրախային միջակայքի ստորին սահմանը (4+/–1,5%)՝ հասնելով 3,1%-ի։ Ղրղզստանում և Տաջիկստանում գների աճը կանխատեսվում է թիրախային միջակայքում՝ մինչև 2025 թվականի վերջը Ղրղզստանում գնաճը կկազմի 5,0%, Տաջիկստանում՝ 5,8%։ Բելառուսում սպասվում է գների աճի չափավոր արագացում՝ 2025 թվականի վերջին գնաճը կհասնի 6,6 տոկոսի։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով