Նավթի արդյունահանման սահմանափակումները երկարաձգելու OPEC+-ի որոշումը կօգնի կայունացնել գները և, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին դրանք կամրապնդվեն 70–75 դոլարի սահմաններում։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել են փորձագետները։
Դեկտեմբերի 5-ին կայացել է նավթ արտահանող երկրների կազմակերպության նախարարական նիստը։ Դաշինքի երկրները որոշել են երկարաձգել գործարքի գործող պայմանները՝ արդյունահանումը կրճատելու համար մինչև 2025 թվականի ապրիլ։ Դրանից հետո՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի վերջ, կազմակերպությունը պլանավորել էր օրական 2,2 միլիոն բարելի կամավոր կրճատումներից աստիճանական ելք։ Նավթի արդյունահանման աճը հետաձգելու OPEC+-ի որոշումը չափազանց զգուշավոր և ձեռնտու է այն երկրներին, որոնք շահագրգռված են պահպանել ընթացիկ գները, այդ թվում՝ Ռուսաստանին, ասում են վերլուծաբանները:
Մնացած կրճատումները (օրական 1,65 մլն բարել) և արդյունահանման սահմանափակման գործող քվոտաները կշարունակեն գործել մինչև 2026 թվականի դեկտեմբերի վերջը: Կրճատումների ամենամեծ ծավալը՝ և՛ պարտադիր, և՛ կամավոր, տեղի է ունենում Ռուսաստանում և Սաուդյան Արաբիայում (օրական մոտ 9 մլն բարել յուրաքանչյուր պետության համար):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում