ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր էջում գրառում է արել, նշել, որ 2025 թվականին կրճատվելու են Ազգային Ժողովը սպասարկող մեքենաների քանակը:
Նա մասնավորապես գրել է.
«Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, որոնք մեզ մեղադրում են պադավատապետության, անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ.
ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝
2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրասպորտային միջոց՝ հետագայում կրճատվելով
2018 թ. — 10 ավտոմեքենա,
2019 թ. -4 ավտոմեքենա,
2020 թ. -3 ավտոմեքենա,
2021 թ. -17 ավտոմեքենա,
2022 թ. -2 ավտոմեքենա,
2023 թ. — 3 ավտոմեքենա,
2024 թ. — մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։
Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:
Կրկին՝ 2018 թ. — 81 մեքենա, 2025 թ. — 30 մեքենա»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում