Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառում է արել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Նա մասնավորապես գրել է.
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՔՊ-ի (իմա՝ իր) օրոք երկրում աննախադեպ շինարարություն է ընթանում։ Այդպե՞ս է արդյոք։ 2024թ հունվար-հոկտեմբերին շինարարության ծավալները եղել են 484 մլրդ դրամ (պետ, վիճ-թյուն)։ Համեմատության համար, օրինակ, 2008թ հունվար-հոկտեմբերին այն եղել է 685 մլրդ դրամ (անվանական՝ 42%-ով ավել), իսկ գնաճը հաշվի առած՝ 144%-ով։ Հարցրեք Ստեփան Մնացականյանին»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում