Forbes-ի միլիարդատերերի ցանկում ընդգրկված «լեգենդար» նարկոբարոնը 25 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել

1 Min Read

30 տարվա ազատազրկման դատապարտված Ֆաբիո Օչոա Վասկեսը, 25 տարի անց ԱՄՆ դաշնային բանտից ազատ է արձակվել: Նա Կոլումբիայի «լեգենդար» թմրաբարոննեից մեկն է:

Անցյալ դարի 70-80-ական թվականներին, երբ Միացյալ Նահանգները ողողված էր կոկայինով, Օչոային ու իր ավագ երբայրների հասցրին հենց կոկայինի վաճառքից միլիարդներ դիզել:

Կոկաինի կարտելի բաշխիչ կենտրոնը, որը ժամանակին ղեկավարում էր Պաբլո Էսկոբարը, Մայամիում ապրելու տարիներին անցավ նրա ղեկավարությանը:

1986 թվականին Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) իրազեկիչ Բարրի Սիլի սպանության համար Օչոային մեղադրանք է առաջադրվել:

2001 թվականին է վերջին անգամ ձերբակալվել Օչոան, նրան մեղադրանք է առաջադրվել որպես թմրանյութերի մաքսանենգության դավադրության մասնակից: Նրա հետ մեղադրանք է առաջադրվել ևս 30 մարդու, բայց դատապարտվել է միայն նա:

Օչոաուն ազատ արձակվելուց հետո արտաքսվել է իր հայրենիք:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով