Ինչի՞ց է ծնվում ոտքի կանգնելու կամքը․ ինքնաճանաչումից և ինքնահարգանքից: Մոսկվա կինոթատրոնի էկրանին Վահե Սուքիասյանի ֆիլմ-եռագրության վերջին մասն է՝ «Ոտքի կանգնելու կամքը․ ինքնահարգանք» խորագրով:
Փաստավավերագրական այս ֆիլմով Վահե Սուքիասյանն էկրանին է հանձնել այն մտորումները, որ ունենք գրեթե բոլորս 44-օրյա պատերազմից հետո. ինչպե՞ս ոտքի կանգնել պարտությունից հետո, ինչպե՞ս դիմադրել մեդիատեռորի և հիբրիդային պատերազմների դարում:
Ոտքի կանգնելու կամքը բանաձևելու ճանապարհին ֆիլմի կողքին արդեն երրորդ անգամ կանգնած է ԱրարատԲանկը՝ հավատարիմ մնալով իր հիմնական քաղաքականությանը՝ ֆինանսական ընկերության հաջողությունը չափվում է ոչ միայն շահույթի, կապիտալի և ակտիվների բարձր ցուցանիշներով, այլև սոցիալական ազդեցությամբ:
Միայն 2023թ․-ին ԱրարատԲանկը սոցիալական ծրագրերում ներդրել է ավելի քան 100 մլն դրամ, իսկ Վահե Սուքիասյանի ֆիլմ-եռագրությունն արդեն իսկ ունեցել է իր ազդեցությունը, թերևս, կարևորագույն՝ կրթության ոլորտում: Առաջին ֆիլմի օրինակով մշակված ուսումնամեթոդական ձեռնարկն այսօր արդեն ուսուցիչների սեղանին է: Ի դեպ, ձեռնարկը մշակվել է Տավուշի 11 մենթոր ուսուցիչների և ԿԶՆԱԿ հիմնադրամի համատեղ ջանքերով։
Մանրամասն՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում