89 մլն 469 հազար եվրո վարկ` Հայաստանին

1 Min Read

Այսօր Ազգային ժողովում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ Զարգացման ասիական բանկը Հայաստանին կտրամադրի 89 մլն 469 հազար եվրոյի վարկ։

Նրա խոսքով՝ 2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր. Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը։

Միջոցները կտրամադրվեն բյուջեի դեֆիցիտի ծածկմանը։

«Վարկային միջոցների յուրացման ժամկետը՝ 2025թ. հունիսի 30։ Տոկոսադրույքը կլինի լողացող»,ասել է Հովհաննիսյանը։

Վարկի մարման ժամկետը կկազմի 15 տարի։ Դրանցից արտոնյալ է 3 տարին։

Կիսվեք այս հոդվածով